Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով ազգային հավաքականների պաշտոնական խաղերում 100 հաղթանակի է հասել։

39-ամյա հարձակվողը, մասնակցելով Ազգերի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Լեհաստանի հետ հաղթական հանդիպմանը, դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հասել է 100 հաղթանակի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Հայտնում է Stats Foot-ը։

Լեհաստանի հետ խաղում Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, իսկ 63-րդ րոպեին փոխարինվեց։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում է հանդես գալիս 2003 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 212 հանդիպման, որոնցում դարձել է 133 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Ազգերի Լիգայի խմբային փուլի երեք տուրից հետո Պորտուգալիան վաստակել է 9 միավոր և առաջին տեղում է Ա լիգայի առաջին քառյակում։