Կրիշտիանու Ռոնալդուն ամրապնդեց իր առաջատարությունը ազգային հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամրապնդել է իր առաջատարությունը ազգային հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում։

Պորտուգալացի հարձակվողը Ազգերի Լիգայի երրորդ տուրում գոլի հեղինակ է դարձել` գրավելով Լեհաստանի հավաքականի դարպասը:

Սա Ռոնալդուի 133-րդ գոլն է ազգային հավաքականում։ Նրան ռմբարկուների ցուցակում հաջորդում է Լիոնել Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում 109 գոլ է խփել։