Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Օրելիեն Չուամենին պատասխանել է Կիլիան Մբապպեի գիշերային ակումբ մեկնելու մասին հարցին։
«Կարծում եմ, որ մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում սրան: Յուրաքանչյուր ոք կարող է մտածել այն, ինչ ուզում է, բայց ամեն անգամ, երբ խոսքը գնում է Կիլիանի մասին, այն ստանում է անհամաչափ չափեր։ Նրա մասին խոսել ենք խաղից առաջ և հետո։ Այնպես որ, կարևոր չէ, թե որտեղ է նա դիտել հանդիպումը, դա մեր խնդիրը չէ:
Մբապպեի սերը Ֆրանսիայի հավաքականի հանդեպ ապացուցման կարիք չունի։ Նա հաղորդագրություններ է ուղարկել բոլոր տղաներին»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ հարձակվողին նկատել են Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում Ազգերի լիգայի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականի՝ Իսրայելի դեմ խաղի (4:1) ժամանակ։