ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Առաջին կեսից հետո հաշիվը 0:0 է։
Նշենք, որ խաղի մեկնարկում հյուրերը բացեցին խաղի հաշիվը, սակայն մակեդոնացիների գոլը մրցավարները չհաշվեցին՝ խաղից դուրս վիճակի պատճառով։