ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:0 հաշվով։
Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես եկավ հետխաղային մամուլի ասուլիսով։
«Անկեղծ ասած, մտա հանդերձարան և տղաներին շնորհակալություն հայտնեցի։ Նրանք նվիրված ֆուտբոլ են ցուցադրում Ես հասկանում եմ, որ մենք մեծ ընտրություն չունենք անելու ֆուտբոլիստների հարցում։ Օրեր առաջ մենք ծանր հանդիպում ենք անցկացրել Ֆարեյան Կղզիների հետ և տղաների գործողություններում շատ հոգնածություն էի տեսնում այսօր։
Հրաժարականի մասին․ Դա որոշում է միայն ֆեդերացիայի նախագահը, ես չեմ կարող դա որոշել», ասաց Պետրակովը։
Ամբողջ ասուլիսը՝