Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Ուիլյամ Սալիբային

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է «Սպորտինգի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Ուսման Դիոմանդեի ծառայություններով, քանի որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «զինագործների» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ստիպված կլինի վճարել 80 մլն եվրո, եթե որոշի ձեռք բերել Դիոմանդեին։ Ընդգծվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի Սալիբային ակումբում պահելու համար։

Այս մրցաշրջանում Դիոմանդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։