Հայտնի է, թե երբ կհեռացվի Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գոհացնում երկրպագուներին իր արդյունքներով, և այդ պատճառով թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը գտնվում է լուրջ ճնշման տակ։

Ըստ ամենայնի, հոլանդացին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից ընթացիկ միջազգային ընդմիջման ժամանակ, թեև նման տեղեկություններ են հայտնվել:

TEAMtalk-ին հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության նիստից հետո Տեն Հագին ասել են, որ իր ապագան կախված կլինի հաջորդ երկու հանդիպումների արդյունքներից:

«Կարմիր սատանաներին» սպասվում են «Բրենտֆորդի» (ԱՊԼ) և «Ֆեներբախչեի» (Եվրոպա Լիգա) դեմ խաղերը:

Տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդից», եթե նա վատ հանդես գա այս երկու հանդիպումներում: