Թոմաս Տուխելը կարող է ազգային հավաքական գլխավորել

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը բանակցություններ է վարում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) հետ այս երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նշանակման շուրջ, հայտնում է Welt-ը։

Պաշտոնը թափուր է դարձել Գարեթ Սաութգեյթի՝ անցյալ ամառ հեռանալուց հետո: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լի Կարսլին արդեն հայտարարել է, որ շահագրգռված չէ մշտական ​​հիմունքներով շարունակել աշխատանքը։

Տուխելը գործազուրկ է այս տարվա հունիսին «Բավարիայից» հեռանալուց հետո։ 51-ամյա մարզիչը նախկինում աշխատել է նաև «Չելսիում», ՊՍԺ-ում, Դորտմունդի «Բորուսիայում» և այլ ակումբներում։