Ֆեդե Վալվերդեի ապագայի վերաբերյալ տեղեկություն կա

Տեղեկություններ են հայտնվել Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ապագայի մասին։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ մոտ ապագայում վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին, չնայած եվրոպական առաջատար ակումբների մեծ հետաքրքրությանը:

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է 12 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: