«Բարսելոնայի» տնային մարզադաշտը վերակառուցող բանվորների միջև ծեծկռտուք է ծագել

«Բարսելոնայի» տնային մարզադաշտի վերակառուցման վրա աշխատող ռումինացի և ալբանացի բանվորները ծեծկռտուք են սկսել, ինչի հետևանքով վեց հոգի թեթև վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի ժամանակ բանվորները փայտեր են օգտագործել։ Այս պահին տեղեկություն չկա այն մասին, թե ինչու է կոնֆլիկտը ծագել Ռումինիայից և Ալբանիայից ժամանած մի խումբ բանվորների միջև։

Ընդգծվում է, որ սա առաջին անգամը չէ, որ ծեծկռտուք է սկսվում կատալոնացիների մարզադաշտի վերակառուցման վրա աշխատող բանվորների միջև։