Հոլանդիայի հավաքականի պաշտպանը երեք րոպեում թիմին տասը ֆուտբոլիստով թողեց

Ազգերի լիգայի Հունգարիայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում խաղադաշտից հեռացվեց Վիրջիլ վան Դեյկը։

Հոլանդիայի հավաքականի պաշտպանը 76-րդ րոպեին դեղին քարտ ստացավ՝ դժգոհություն հայտնելով գլխավոր մրցավար Լուկաս Ֆանդրիխի որոշումից։

Երեք րոպե էլ չանցած, «Լիվերպուլի» խաղացողը, փորձելով եզրում կանգնեցնել Կևին Չոբոտին, գցեց հարձակվողին և հեռացվեց խաղադաշտից: