Ռոնալդ Կուման. «Հունգարիան հիանալի խաղաց»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է Ազգերի լիգայում Հունգարիայի հավաքականի հետ ոչ-ոքին (1:1):

Հոլանդիան հավասարեցրեց հաշիվը 83-րդ րոպեին այն բանից հետո, երբ չորս րոպե առաջ կարմիր քարտ ստացավ պաշտպան Վիրջիլ վան Դեյքը:

«Հունգարիան հիանալի խաղաց: Մեզ չհաջողվեց գծերի միջև ազատ գոտիներ գտնել։ Նման իրավիճակներում անհրաժեշտ է լինել համբերատար։ Եթե դա չստացվի, խնդիրները երաշխավորված են, քանի որ դուք ավելի շատ ազատ տարածք եք տալիս: Հունգարացիներն առաջին խաղակեսում օգտվեցին դրանից և գոլ խփեցին:

Նույնիսկ տասը հոգով մենք փորձում էինք ճնշել։ մենք պետք է գոլ խփեինք: Երբ մեկ խաղացող պակաս ունես, ոչ-ոքիից հետո քեզ թեթեւացած ես զգում», – ասել է Հոլանդիայի հավաքականի մարզիչը։