Մադրիդի «Ռեալը» կարող է աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել

Մադրիդի «Ռեալը» կարող է նոր աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել։

Այս մասին հայտնում է FourFourTwo-ն։ Ըստ տեղեկությունների՝ «արքայական» ակումբի տեսադաշտում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լոս բլանկոսը» կարող է եգիպտացուն ձեռք բերել անվճար, քանի որ նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը: ՊՍԺ-ն համարվում է «Ռեալի» մրցակիցը հարձակվողին ձեռք բերելու գործում։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Սալահը գայթակղիչ դրամական առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայի առաջնությունից։

Այս մրցաշրջանում Մոհամեդը տասը հանդիպում է անցկացրել՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։