Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» նախագահ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո դառնալ Մադրիդի «Ռեալի» նախագահ։

«Այո, ես կցանկանայի դառնալ «Ռեալի» նախագահ, բայց այս պահին մենք ունենք հնարավոր լավագույն նախագահը»,- Նադալի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 38-ամյա իսպանացին հայտարարեց, որ կավարտի պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան 2024 թվականի «Դևիսի» Գավաթի եզրափակիչ փուլից հետո, որը կանցկացվի նոյեմբերի 19-ից 24-ը Մալագայում: