Պեպ Գվարդիոլայի ծառայություններով հավաքական է հետատքրքրված

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ցանկակնում է համագործակցել Պեպ Գվարդիոլայի հետ.

The Daily Mail-ը հայտնում է, որ երկրի ֆուտբոլային իշխանությունները հուսով են, որ իսպանացուն կգրավի Անգլիայի հավաքականը վերակառուցելու հնարավորությունը, պայմանով, որ նա ստանա իրեն հարմար պայմանագիր:

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Պեպը վաստակում է մոտ 20 միլիոն ֆունտ, իսկ ֆուտբոլային ասոցիացիան չի կարողանա նրան նման գումար առաջարկել:

Մյուս հավակնորդների թվում են Գրեհեմ Փոթերը և Էդի Հոուն, մինչդեռ Լի Քարսլին նույնպես հնարավորություն ունի շարունակելու ղեկավարել Անգլիան: