Ուրբաթ օրը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահը մասնակցել է Մավրիտանիայի դեմ տնային խաղին և դարձել գոլի հեղինակ:
Երեքշաբթի օրը թիմերը կրկին կհանդիպեն՝ այս անգամ Մավրիտանիայի դաշտում։ Սալահը կարող է բաց թողնել այս խաղը և ժամանակից շուտ վերադառնալ ակումբ։ Այս մասին խոսել է Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը։
Բանն այն է, որ Մավրիտանիան մրցակիցներին ընդունում է արհեստական դաշտում, որտեղ վնասվածքների վտանգը մեծանում է, և այդ պատճառով Սալահը կարող է չմասնակցել հանդիպմանը և խուսափել հնարավոր վնասվածքից։