Մարիո Բալոտելլի. «Խոստանում եմ, որ կկործանեմ Ա Սերիան»

Իտալիայի հավաքականի 34-ամյա նախկին հարձակվողի հետ հեռարձակման ժամանակ հեռարձակողներից մեկն ասել է, որ Վենետիկի և Ֆինլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Ջոել Պոհյանպալոյին վեր է դասում Բալոտելիին։

«Ինչի՞ մասին ես խոսում. Դուք չե՞ք ընդունում իմ ձեռքբերումները միայն այն պատճառով, որ ես վերջերս չեմ խաղացել Ա Սերիայում:

Խոստանում եմ. ես «կկործանեմ» Ա Սերիան, երբ ակումբ գտնեմ: Ես «կպատռեմ» այս անիծված Ա սերիան», – ասել է Բալոտելլին։

Հիշեցնենք, որ հարձակվողը կարող է տեղափոխվել «Ջենովա» կամ «Տորինո»։