«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում ձայնագրման սարք է տեղադրվել Անգլիայի առաջնության 7-րդ տուրի «Ասթոն Վիլայի» հետ խաղից առաջ, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ խաղից երկու օր առաջ անհայտ անձանց հաջողվել է խաբել մարզադաշտի աշխատակիցներին և ձայնագրող սարքել տեղադրել հյուրերի հանդերձարանում։
Նշվում է, որ ձայնագրվող սարքերը խաղից հետո դուրս են հանվել հանդերձարանից, իսկ ձայնագրությունները ջնջվել են և չեն հրապարակվի:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 7 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։