Յոզուա Կիմիխը մեկնաբանել է Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպումը

Յոզուա Կիմիխը գնահատել է Ազգերի լիգայում Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած Գերմանիայի հաղթանակը։

«Ես գոհ եմ հաղթանակից: Մենք լավ աշխատանք կատարեցինք, չնայած կարող էինք ավելի համոզիչ հաղթանակ տանել։ Երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հանդիպման ելքը շուտ վճռելու հնարավորությունը։

Հանդիպման սկզբում՝ առաջին գոլից առաջ, մեզ մոտ ամեն ինչ չէր, որ ստացվում էր։ Այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 2:1, եղավ ևս մեկ բարդ՝ 5-10 րոպեանոց շրջան. Բայց ընդհանուր առմամբ մենք վերահսկում էինք խաղը, ունեինք մի քանի հնարավորություն երրորդ գոլը խփելու:

Եթե երրորդը խփեինք, ավելի հանգիստ կլիներ։ Սա երևի միակ բանն է, որ այսօր ինձ դուր չեկավ։ Հակառակ դեպքում, կարծում եմ, որ մենք պինդ խաղ ցուցադրեցինք», – ասել է Գերմանիայի հավաքականի պաշտպանը։