Լուկա Մոդրիչ. «Հրաշալի է ինձնից մեծ մեկին տեսնել խաղադաշտում»

39-ամյա Լուկա Մոդրիչը կատակել է Շոտլանդիայի դեմ հանդիպման մասին։

Սպասվում է, որ 41-ամյա դարպասապահ Քրեյգ Գորդոնը կմիանա բրիտանական թիմին։

«Հրաշալի է ինձնից մեծ մեկին տեսնել խաղադաշտում»,- ասել է 39-ամյա կիսապաշտպանը։

Մոդրիչը նաև բացատրել է, թե ինչու է այս տարիքում շարունակում խաղալ Խորվաթիայի հավաքականում.

«Ես դա անում եմ ֆուտբոլի և Խորվաթիայի սիրո համար: Հավաքականում խաղալն առանձնահատուկ բան է, մեծ պատիվ, և դա մոտիվացնում է ինձ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը։

Հոկտեմբերի 12-ին Ազգերի լիգայի շրջանակներում Խորվաթիան կհյուրընկալի Շոտլանդիային: