Տոնի Կրոսը կարող է մարզիչ դառնալ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գրանցվել է ՈՒԵՖԱ-ի B կարգի մարզչական դասընթացին։

Ինչպես հայտնում է Relevo-ն, կիսապաշտպանը դեռ վստահ չէ, թե արդյոք ցանկանում է մարզիչ դառնալ, բայց Կրոսը որոշել է մարզումներ անցնել, եթե ուսման ընթացքում հանկարծ հետաքրքրվի այս մասնագիտությամբ։

Դասընթացներն անցկացվում են Մադրիդի «Ռեալի» աջակցությամբ։

Կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին EURO-2024-ի քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականից դուրս մնալուց հետո:

Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։