«Չելսին» ցանկանում է թիմում պահել երիտասարդ հարձակվողին

Խոսակցություններ կան, որ վինգեր Միխայիլ Մուդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Չելսիից»: Սակայն, ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը սոցցանցերում, լոնդոնյան ակումբը չի դիտարկում Մուդրիկին մրցաշրջանի կեսից հեռանալու տարբերակը։

Ակումբում շահագրգռված չեն ոչ ուկրաինացու վաճառքով, ոչ էլ վարձակալությամբ։

«Չելսին» Մուդրիկին համարում է Ջեյդոն Սանչոյի ուժեղ մրցակիցը։ Լոնդոնյան թիմի մարզիչը՝ Էնցո Մարեսկան, Մուդրիկին տեսնում է որպես կարևոր ֆեւտբոլիստ և անընդհատ առաջընթացի է մղում 23-ամյա ուկրաինացում։