«Բավարիան» հետաքրքրված չէ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերով, ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները՝ նախընտրելով 38-ամյա Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաձգել Նոյերի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2026 թվականը։
«Բավարիան» ակնկալում է, որ 38-ամյա դարպասապահին կփոխարինի թիմի պահեստային դարպասապահ Ալեքսանդր Նուբելը։
Նոյերի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։