«Բարսելոնան» շարունակում է վճարել թիմի նախկին ֆուտբոլիստների պարտքերը

«Բարսելոնան» շարունակում է վճարել ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին, կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին և պաշտպան Ժորդի Ալբային, հայտնում է Mundo Deportivo-ն։

Չնայած այն հանգամանքին, որ երեքն էլ վաղուց հեռացել են ակումբից, կատալոնական ակումբը դեռևս մարում է իրենց պարտքերը։ Խոսքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ հետաձգված վճարումների մասին է։

Նշվում է, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» ամբողջությամբ կմարի Մեսսիի, Բուսկետսի և Ալբայի պարտքը, որոնք այժմ հանդես են գալիս «Ինտեր Մայամիում»:

Պարտքի ընդհանուր գումարը ներառվել է 2020/21 ֆինանսական տարվա հաշիվներում՝ թողնելով «Բարսելոնային» 481 միլիոն եվրոյի վնաս:

Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականի ամռանը, քանի որ Լա Լիգայի կանոնները թույլ չէին տալիս նրան նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ։ Բուսկետսը և Ալբան հեռացան 2022/23 մրցաշրջանի վերջում։