Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով:
«Վաղը մեզ շատ հետաքրքիր և կարևոր խաղ է սպասվում: Կարծում եմ, մենք պարտք ունենք վերադարձնելու երկրպագուներին:
Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա խաղում մենք արժանի չէինք պարտության, վաղը տղաները դուրս կգան խաղադաշտ և կփորձեն ռևանշի հասնել:
Ես միշտ ձգտում եմ, որ տղաները ագրեսիվ խաղան: Ֆուտբոլիստներին հայտնել եմ, որ նրանց խաղում դրական շարժ եմ նկատել վերջին 1.5 տարում:
Ցանկանում ենք վաղվա խաղում հաղթել և ուրախացնել երկրպագուներին», – ասաց Պետրակովը: