Չեխիա – Ալբանիա խաղից հետո երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել

Չեխիայի ազգային հավաքականի երկրպագուները, քիչ էր մնում` խափանեին Ալբանիայի հավաքականի դեմ հանդիպումը` ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի B մակարդակի 3-րդ տուրի շրջանակներում։

Երկրպագուները տրիբունաներում գլխիվայր կախել են ալբանական դրոշներ և Սերբիայի քարտեզը` Կոսովոյով: Ալբանացի հարձակվող Միրլինդ Դաքուն առաջին խաղակեսում մրցավարի ուշադրությունը հրավիրել է Չեխ երկրպագուների վրա, սակայն խաղը չի դադարեցվել։

Ընդմիջմանը պաստառները հանվել են։ Ավելի ուշ երկրպագուների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որը ժամանակին դադարեցվել է։

Ազգերի Լիգայի շրջանակներում թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։