Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա»: Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ին, Օլմոյի տրանսֆերի մասին որոշումը կայացրել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը նախապատվությունը տվել է Օլմոյին, քանի որ Ռաֆինյային համարում էր իր հիմնական եզրային հարձակվողը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Օլմոն իսպանական Լա Լիգայում խաղադաշտ է դուրս եկել երեք խաղում, որոնցում երեք գոլի հեղինակ է դարձել։
Օլմոյի աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: