Վիրջիլ վան Դեյկ. «Մեկնարկը բավականին լավ էր, բայց մենք դեռ որոշ անելիքներ ունենք»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կիսվել է իր կարծիքով 2024/25 մրցաշրջանի սկզբում իր թիմի խաղի մասին։

«Մեկնարկը բավականին լավ էր, բայց մենք դեռ որոշ անելիքներ ունենք: Առայժմ մենք կարող ենք գոհ լինել արդյունքից։ Առջևում երկար մրցաշրջան կա, դեռ շատ հանդիպումներ պետք է անցկացնել։

Թիմը ընտելանում է նոր մարզչի ոճին։ Մենք կշարունակենք քրտնաջան աշխատել և կենտրոնացած լինել»,- հոլանդացու խոսքերն է փոխանցում թիմի մամուլի ծառայությունը։