Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Լա Լիգայի ակումբների մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը դարձել է Իսպանիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն (180 միլիոն եվրո)։ Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որի արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի․
- Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ) – 200 միլիոն եվրո,
- Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ) – 180 միլիոն եվրո,
- Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ) – 180 միլիոն եվրո,
- Լամին Յամալ (Բարսելոնա) – 150 մլն եվրո,
- Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») – 130 միլիոն եվրո,
- Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ) – 110 միլիոն եվրո,
- Էդուարդո Կամավինգա (Ռեալ Մադրիդ) – 100 միլիոն եվրո,
- Օրելիեն Չուամենի (Ռեալ Մադրիդ) – 100 միլիոն եվրո,
- Գավի (Բարսելոնա) – 90 միլիոն եվրո,
- Պեդրի (Բարսելոնա) – 80 միլիոն եվրո։