«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ճանաչվել է ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։
Պրեմիեր Լիգայում իտալացու գլխավորությամբ «Չելսին» սեպտեմբերին երեք հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ՝ 1:0, «Վեսթ Հեմի» նկատմամբ՝ 3:0 և «Բրայթոնի» նկատմամբ՝ 4։2։
Հիշեցնենք, որ «Չելսիի» հարձակվող Քոուլ Պալմերը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։