Պեպ Գվարդիոլայի կարիերայի ամենակարևոր մարդկանցից մեկը հեռանում է «Սիթիից»

Ուհու Վիանան «Մանչեսթեր Սիթիում» կփոխարինի Տխիկի Բեգիրիստայնին, ով զբաղեցնում էր մարզական տնօրենի պաշտոնը: Պորտուգալացին աշխատանքը կսկսի 2025 թվականին

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «քաղաքայինների» և պորտուգալացի մարզչի միջև համաձայնություն է ձեռք բերվել։

Վիանան կլքի «Սպորտինգը» և 2025 թվականից կանցնի «Սիթիի» մարզական տնօրենի պարտականություններին։