Իսպանիայի Սուպերգավաթի խաղերի կանոններում նոր փոփոխություն կա

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղերի կանոնների փոփոխության մասին։

RFEF-ի հանձնաժողովը հաստատել է կանոնակարգային դաշտի և մրցումների կանոնների փոփոխությունը, որը նախատեսում է Իսպանիայի Սուպերգավաթի լրացուցիչ ժամանակի վերացում։

Այժմ, եթե հիմնական ժամանակում թիմերը ոչ-ոքի ավարտեն խաղը, անմիջապես կկայանա 11 մետրանոց հարվածաշար: