Էրլինգ Հոլանդը այլևս աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չէ

Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Իսպանիայի առաջնությունում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը թանկացել է 20 միլիոնով և այժմ գնահատվում է 200 միլիոն եվրո։ Արդյունքում Վինիսիուսը շրջանցեց Էրլինգ Հոլանդին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակում։

Վերջերս «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվողի տրանսֆերային արժեքը նույնպես գնահատվել էր 200 միլիոն եվրո։