«Լիվերպուլը» հայտարարել է շոտլանդացի նախկին կիսապաշտպանի` Պետեր Քորմակի մահվան մասին, ով 78 տարեկան էր։
«Խոր վշտով տեղեկացանք նախկին կիսապաշտպան Պիտեր Քորմակի մահվան մասին։ Հանգչիր խաղաղությամբ, Պետեր», – հայտնել է Լիվերպուլի մամուլի ծառայությունը:
Քորմակը շոտլանդական Հիբերնիայի սան էր: Բազմակողմանի կիսապաշտպանը միացել է «Լիվերպուլին» 1972 թվականին և նրանց հետ նվաճել է Անգլիայի առաջնության հաղթողի տիտղոսը, երկրի գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Քորմակը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է 1980 թվականին։
Դրանից հետո Պիտեր Քորմակը աշխատել է որպես մարզիչ։