«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինելու երեք տարբերակ ունի

«Լիվերպուլը» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին, «Մոնակոյի» Վանդերսոնին և «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Միքայել Կայոդեին՝ որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողներ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության ժամանակ, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս անգլիական գրանդի և 26-ամյա ֆուտբոլիստի միջև աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, որն ավարտվում է հաջորդ ամառ, մտել են փակուղի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աջ պաշտպան Դանի Կարվախալի լուրջ վնասվածքի պատճառով «Ռեալը» դիտարկում է 2025 թվականի հունվարին Ալեքսանդր-Առնոլդին գնելու տարբերակը։ Մինչ այս մադրիդյան ակումբը մտադիր էր սպասել մինչև անգլիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանա «Լիվերպուլի» հետ։