Լիոնել Մեսսին նոյեմբերին կվերադառնա Բարսելոնա

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նոյեմբերի վերջին կարող է այցելել Բարսելոնա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» նախատեսում է հրավիրել իր նախկին ֆուտբոլիստին՝ նշելու ակումբի 125-ամյակը։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» մտադիր է 37-ամյա Մեսսիին հրավիրել նոյեմբերի 29-ին կայանալիք ակումբի հիմնադրման տոնակատարությանը։

Նշվում է, որ եթե ինչ-ինչ պատճառներով արգենտինացին չկարողանա գալ, ապա կատալոնական ակումբը նրան կխնդրի տեսաուղերձ ձայնագրել միջոցառման համար։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-ից 2021 թվականներին։