Լամին Յամալը կխաղա նոր համարի մարզաշապիկով 

Լամին Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում 10 համարն է ստացել Դանիայի և Սերբիայի հետ հանդիպումների համար

Լուիս դե լա Ֆուենտեի թիմը Ազգերի լիգայի շրջանակներում հոկտեմբերի 12-ին և 15-ին կխաղա Դանիայի և Սերբիայի ազգային հավաքականների հետ։

17-ամյա վինգերը, ով ներկայացնում է «Բարսելոնան», այս հանդիպումներում հանդես կգա տասը համարի մարզաշապիկով։

Իսպանիայի հավաքականում այս համարը հատկացվել էր Դանի Օլմոյին, սակայն «Բարսելոնայի» կիսապաշտպանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով։