Ժոել Մատիպը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան

«Լիվերպուլի» նախկին կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան, հայտնում է Ruhr Nachrichten-ը։ Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

33-ամյա կամերունցին առանց թիմի է անցած ամառ «Լիվերպուլից» հեռանալուց հետո։ Նա անգլիական թիմի կազմում հանդես էր գալիս 2016 թվականից։ Այս ընթացքում նա թիմի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան և Պրեմիեր Լիգան։

Մատիպը Կամերունի հավաքականի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 1 գոլ։