Իտալիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում չկարողացավ հաղթել Բելգիային։
Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Տանտերերը 25-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ունեին, սակայն 38-ին Լորենցո Պելեգրինին կարմիր քարտ ստացավ և իր թիմին թողեց 10 հոգով։
Հյուրերի կազմից աչքի ընկան Դե Կուպերն և Տրուսարը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունաստանի հավաքականին։ Խաղը ավարտվեց 1:2 հաշվով։
Այլ արդյունքներ․
Իսրայել – Ֆրանսիա (1:4)
Ավստրիա – Ղազախստան (4:0)
Նորվեգիա – Սլովենիա (3:0)