Հայտնի է դարձել «Արսենալի» և Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորի վերադարձի ժամկետը։
Ինչպես հայտնում է BBC-ն, կիսապաշտպանը մինչև դեկտեմբեր չի կարողանա վերադառնալ խաղադաշտ։
Այս մրցաշրջանում Էդեգորը 3 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում և արդյունավետ չի գործել։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։