Էրլինգ Հոլանդը նոր ռեկորդ գրանցեց. նա առաջինն է

Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է։

Հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ Սլովենիայի հետ Ազգերի լիգայի խաղում ՝ խփելով իր 33-րդ և 34-րդ գոլերը ազգային հավաքականի կազմում և առաջ անցնելով 33 գոլ ունեցող Երգեն Յուվեից։

«Իհարկե, սա մեծ պատմական ձեռքբերում է։ Ես ուրախ եմ և հպարտ, սա ֆանտաստիկ ռեկորդ է: Առջևում դեռ շատ տարիներ կան, և ես վայելում եմ դա:

Ես երկար ժամանակ խաղադաշտում այդքան էներգիա չեմ ունեցել»,- ասել է Հոլանդը: