Քրիստիան Էրիկսենը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին հարցին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել։

«Ոչ, մենք դեռ չենք բանակցում նոր պայմանագրի շուրջ»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

32-ամյա Էրիկսենի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում դանիացի կիսապաշտպանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։