«Չելսին» որոշում է կայացրել Միխայիլ Մուդրիկի ապագայի վերաբերյալ

«Չելսին» չի դիտարկում թիմի 23-ամյա վինգեր Միխայիլ Մուդրիկին այս ձմռանը վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը կարծում է, որ Մուդրիկը ունակ է լրջորեն մրցակցել վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ։

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան դեռևս 23-ամյա ֆուտբոլիստին համարում է թիմի կարևոր ֆուտբոլիստ և անընդհատ պահանջում է կատարելագործվել։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը: