Ֆաբիո Կանավարոն պատմել է, թե որտեղ է ցանկանում աշխատել

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կանավարոն պատմել է, թե որ ակումբում է ցանկանում աշխատել։

«Վերջին շաբաթների ընթացքում ես մերժել եմ արտասահմանյան ակումբների մի քանի առաջարկներ, քանի որ ցանկանում եմ մնալ Իտալիայում և «Ուդինեզեում» դրական փորձից հետո աշխատել Ա Սերիայի մեկ այլ ակումբում», – Կանավարոյի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։

Հիշեցնենք, որ Կանավարոն «Յուվենտուսի» կազմում երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նույնքան անգամ՝ «Ռեալի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն։ 2006 թվականին Ֆաբիոն Իտալիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։