Լիոնել Սկալոնին խոսել է Վենեսուելայի դեմ հանդիպման մասին

Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Վենեսուելայի հավաքականի դեմ հանդիպման մասին։

«Մենք ունեինք մի քանի հստակ հնարավորություններ, նրանք շատ էին փորձում հարվածել տուգանայինից դուրս և երկար փոխախնցումներ էին կատարում։

Այսօրվա խաղից և ընդհանրապես հարավամերիկյան ընտրական փուլից դուրս պետք է դիտարկել այլ մի քանի պայմաններ: Մենք հարմարվում ենք բոլոր դժվարություններին։ Այս թիմը միշտ պայքարում է:

Ուրախ կլինեի, եթե Վենեսուելան որակավորվեր, ես շատ ջերմ զգացմունքներ ունեմ թե՛ մարզչական շտաբի, թե՛ ժողովրդի հանդեպ։ Նրանք արժանի են դրան։ Մենք լավ մարզավիճակում ենք, թիմում շատ երիտասարդ տղաներ կան։

Նրանց ներդրումը հավաքականում մեզ համար ուրախություն է»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը։