Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ալիսոն Բեքերը

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը խաղադաշտ դուրս չի գա մինչև նոյեմբերին կայանալիք միջազգային ընդմիջումը, հայտնում է Sky Sports-ը։

Ավելի վաղ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոթը հայտնել էր, որ 32-ամյա դարպասապահը բաց կթողնի մի քանի շաբաթ՝ ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (1:0):

Աղբյուրի համաձայն՝ Ալիսոնի ապաքինումը կտևի մոտ վեց շաբաթ։ Սպասվում է, որ բրազիլացին բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Չելսիի», «Արսենալի», «Բրայթոնի» և «Աստոն Վիլայի» դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղերը ՌԲ Լայպցիգի և Լևերկուզենի «Բայերի» հետ: