Խվիչա Կվարացխելիան ասել է, թե որն է իր երազանքը

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային Խվիչա Կվարացխելիան պատմել է, թե ինչի մասին է երազում ֆուտբոլում:

«Իմ ամենամեծ երազանքը Վրաստանի հետ աշխարհի առաջնությանը հասնելն է և իմ ակումբի հետ Չեմպիոնների լիգան հաղթելն է։  Հուսով եմ այս երազանքներն իրականություն կդառնան։  Ակումբային ֆուտբոլի ամենակարեւոր գավաթը նվաճելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, իսկ աշխարհի առաջնությանը մասնակցելը` յուրաքանչյուր վրացու։

Ես կարծում եմ, որ սա տեղին հարգանքի տուրք կլինի բոլոր նրանց, ովքեր նախկինում ներկայացրել են Վրաստանը:  Մենք ցանկանում ենք գնալ նրանց հետքերով, հասնել այս նպատակին և հպարտացնել մեր երկիրը», – Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի կայքը։