Գերմանացի մարզիչը համաձայն է փոխարինել Էրիկ տեն Հագին

Թոմաս Տուխելը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը։

Ինչպես հայտնում է Daily Express-ը, գերմանացի մասնագետը կհամաձայնի գլխավորել թիմը, եթե համապատասխան առաջարկ ստանա ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկությունից հետո։

Նշվում է, որ Մանչեսթերում աշխատելու Տուխելի հետաքրքրությունը չի մարել ամռանը տեղի ունեցած անհաջող բանակցություններից հետո. նա «բաց» կլինի առաջարկի համար։

«Յունայթեդը» ներկայումս դիտարկում է մի քանի թեկնածուների, սակայն գերմանացին առավելություն ունի, որ անաշխատանք է: