Հայտնի է անգլիացի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է 2023/2024 մրցաշրջանի լավագույն անգլիացի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Այս մրցանակի համար պայքարում Պալմերը հաղթեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ինչպես նաև Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սակային։

Քոուլ Պալմերը այս մրցաշրջանում իր ակումբի կազմում անցկացրել է ինը հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: