Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել հայրենիքում

Աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան դոպինգային արգելքի ժամկետի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել հայրենիքում։

Լրագրող Մալիկ Տրաորենի կարծիքով՝ Պոգբան, ում իրավունքները պատկանում են «Յուվենթուսին», ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մարսել։

Կողմերի միջև բանակցություններ են վարվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դոպինգի համար ֆրանսիացու որակազրկումը 4 տարուց իջեցվել է 18 ամսի։

Արդեն հունվարին 31-ամյա Պոգբան կարող է սկսել մարզումները «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին նա պաշտոնական հանդիպումներին մասնակցելու թույլտվություն կստանա։